News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 28-ին, ժամը 23:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 34 QU 099 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Արամ Չ.) կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետեւ հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթեւեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետեւ՝ բետոնե պարսպին։

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: 

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղեւոր` 26-ամյա Արթուր Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ՝ 31-ամյա Սոֆիկ Խ.-ին եւ 26-ամյա Սուսաննա Վ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետեւ Երեւան քաղաքի Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ