News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Հուլիսին  FAO-ի  պարենամթերային գների գործակիցը շարունակել է աճել ու հասել է ամենաբարձր նիշին՝ 2015-ի հունվարից հետո։ Աճի գլխավոր «խթաններն» են դարձել թանկացող շաքարը, կաթնամթերքն ու հատիկավորները, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Շաքարի գները, օրինակ, անցած ամիս կտրուկ բարձրացել են, 5․2 տոկոսով,  ի դեպ այս տարվա մեջ առաջին անգամ։ Գների վերականգնման գլխավոր գործոնն է դարձել ռեալի ՝ աշխարհի խոշորագույն շաքար արտադրող  ու արտահանող  Բրազիլիայի դրամական միավորի ամրապնդումը։

Հատիկավորների գները հուլիսին աճել են 5․1 տոկոսով՝ հիմնականում բրնձի ու հացահատիկի հաշվին։ Շոգ ու չոր եղանակային պայմանները դժվարացնում են հացահատիկ աճեցնելը Հյուսիսային Ամերիկայում։

Կաթնամթերքի գների գործակիցը աճել է ոչ այնքան զգալիորեն՝ 3․6 տոկոսով։

Բուսական յուղերը մի քիչ էժանացել են, իսկ մսի գները մնացել են գրեթե անփոփոխ։

FAO-ի պարենամթերային գների գործակիցը միջին ցուցանիշ է, որը արտահայտում է միջազգային գների դինամիկան պարենամթերային հումքային ապրանքների հինգ հիմնական խմբերի համար ՝ հատիկավորների, կաթնամթերքի, շաքարի, բուսական յուղի ու մսի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ամենաշատ