Իրաքի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին երեխաների վաճառքին իրաքցի պաշտոնյաներից մեկի մասնակցության մասին հաղորդումները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրաքյան Al-Sumaria հեռուստաալիքը:
Կասկածի տակ է Նայվան նահանգում սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ աշխատանքի բաժնի տնօրենը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻՊ-ին են վաճառել երեխաների տարբեր երկրներից:
Հետաքննությունը տարվում է աշխատանքի նախարարի անմիջական հսկողությամբ: Նախարարությունը վերահսկել է երեխաների ազատագրումն ու հայրենիք վերադարձը:




























