News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի գյուղում ծառերին կապված թակարդ տեսախցիկներից մեկը ոչնչացման վտանգի տակ գտնվող մուտանտ գայլի է որսացել: Հարավային Ամերիկայի կենտրոնական հատվածի տափաստաններում նրբաշարժ գիշատիչներ են ապրում, որոնց տեղացիները «գուարա» կամ «ագուարա գուասու» են կոչում, ինչը թարգմանաբար նշանակում է «մեծ աղվես», սակայն դրանք իրականում գայլեր են, հաղորդում է My Planet-ը:

Բաշավոր գայլը (լատ.՝ Chrysocyon brachyurus- «կարճ պաչաով ոսկե շուն») հազվադեպ արտաքին ունի: Այն իսկապես խոշոր աղվեսի է նման՝  կարմրոտ մորթիով, բարակ նրբագեղ մռութով, սակայն աղվեսից տարբերվում է երկար բարակ ոտքերով: Այս գազանի հասակը հասնում է 87 սմ-ի, քաշը՝ 23 կգ-ի:Մարմնի կառուցվածքի առանձնահատկությունը թույլ է տալիս կենդանուն որսի դուրս գալ բարձ խոտերի մեջ, որոնք աճում է գայլի այս տեսակի բնակության վայրերում:

Այս գիշատիչները ոչնչացման վտանգի տակ են: Ագուարաները չափազանց հազվադեպ են հանդիպում մարդկանց, քանի որ, առաջին հերթին, մարդկանց վրա չեն հարձակվում, եւ երկրորդը՝ սնվում են միայն վայրի բնության տվածով: Ծայրահեղ դեպքերում այս գայլերը կարող են գառնուկ կամ որեւէ տնային թռչուն տանել ֆերմաներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ