News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հետազոտող բժիշկները մտահոգություն են հայտնել նրա հոգեկան վիճակի կապակցությամբ՝ նշելով, որ վերջինիս տեւական ազատազրոկումը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը բացասաբար է անդրադարձել նրա հոգեկան առողջության վրա, փոխանցում է «Գազետա»-ն` վկայակոչելով The Guardian-ը:

«Մենք չենք կարող հանրայնացնել բժշկական հետազոտության արդյունքները, սակայն, մեր կարծիքով, երկարատեւ ազատազրկումը դեսպանատանը վտանգավոր է իր համար՝ եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեկան առումով», - նշել են մասնագետները:

Բժիշկների կարծիքով՝ Ասանժը զրկված է բժշկական օգնություն ստանալու մարդկային իրավունքից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ