News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելական ոստիկանությունը գլխավոր դատախազին խորհուրդ է տվել վարչապետ Բինյամին Նեթանյահուի դեմերկու կոռուպցիոն գործերով մեղադրանքներ ներկայացնել: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:

Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է արդեն 14 ամիս, 2017 թվականի սկզբից նա մի քանի անգամ հարցաքննվել է:

Այնուամենայնիվ, ոստիկանության առաջարկությունը ուժ չունի, որոշումը պետք է ընդունի Գլխավոր դատախազությունը:

Ինչպես նշում է թերթը, առաջին գործով Նեթանյահուին կասկածում են հարուստ գործարարից իր շահերը պաշտպանելու համար նվերներ ստանալու մեջ: Երկրորդ գործով, նրան կասկածում են հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ գործարք կնքելու փորձի մեջ:

Նեթանյահուն կոռուպցիայի  վերաբերյալ ոստիկանության կասկածները  «անհիմն» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ