News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին կյանքից հեռացել է պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների եւ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լեւոնի Մկրտչյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 18:00-ին Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Ապրիլի 29-ին ժամը 13:30-ին Գյումրու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն, որին կհաջորդի հուղարկավորությունը:

Միսակ Մկրտչյանը ծնվել է՝ 1938 թվականի փետրվարի 19-ին, Լենինական քաղաքում:

Աշխատել է՝

1959-1967թթ. Լենինականի թիվ 7 դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

1965-1967թթ. ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:

1967-1975թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար:

1975-1979թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական բաժնի տեսուչ:

1979-1988թթ. Հայաստանի Կոմկուսի Ախուրյանի շրջկոմի առաջին քարտուղար:

1988-1989թթ. Հայաստանի Կոմկուսի Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:

1989-1990թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչ:

1980-1990թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1989-1991թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր:

1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ:

1997-1998թթ. Ռուսաստանի Դաշնության Հաղորդակցության ճանապարհների նախարարության լիազոր ներկայացուցիչ Հայաստանում:

1999-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

2003-2005թթ. ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության փորձագետ:

Պարգեւատրվել է՝

Պատվո նշան, Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումով:

Տպել
Ամենաշատ