News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետք է շարժումն այնքան հզորացնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ստիպված լինի հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ, տնտեսագիտության թեկնածու Արտակ Ալավերդյանը՝ հավելելով, որ շարունակելու են կաթողիկոսի հրաժարականի պահանջով երթեր անցկացնել:

«Վիճակի հանգուցալուծումը պատկերացնում ենք, որ կաթողիկոսը կա՛մ պիտի հրաժարական տա, կա՛մ եպիսկոպոսաց դասը պետք է ժողով ձեռնարկի եւ նրան հեռացնի գահից։ Եթե դա չանի, պետք է շարժումն այնքան հզորացնենք, որ նա ստիպված լինի այդ քայլին գնալու»,- նշեց շարժման անդամը:

Նրա խոսքով՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու պատճառները բազմաթիվ են. «Նախաձեռնության ամեն մի անդամ իր կոնկրետ խնդիրն է առաջ քաշում։ Մեկը նշում է, որ նա կուսակրոնության ուխտի դրժում է արել, մյուսն ասում է, որ ժողովրդավարական երկրներում չի կարող լինել կառույց, որտեղ բռնապետական նորմեր են տիրում: Հետո, ամենակարեւոր փաստն այն է, որ իրեն ժողովուրդը չի սիրում: Չի կարող մեկը Հայրապետ լինել, որին ժողովուրդը չի սիրում եւ չի վստահում։ Ավելին՝ ոչ մի քաղաքական գործընթացի ժամանակ, երբ ժողովուրդը ռեպրեսիաների էր ենթարկվում, երբեք չի կանգնել ժողովրդի կողքին: 19 տարվա մեջ 75 հոգեւորական կարգազանց է եղել, արդյո՞ք բոլորն արժանի էին: Հայ եկեղեցու պատմության մեջ ոչ մի Հայրապետ նման ջարդ չի կազմակերպել»,- ասաց Արտակ Ալավերդյանը:

Նա նաեւ նշեց, որ դեռ չեն քննարկել քաղաքական իշխանությունների հետ հանդիպելու հարցը, բայց եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ են նման քննարկում անցկացնել:

Ըստ Արտակ Ալավերդյանի՝ կաթողիկոսի՝ իրենց համար նախընտրելի թեկնածու չունեն. «Ուղղակի կցանկանանք, որ ժողովրդի վստահությունը վայելող անձ լինի Ամենայն հայոց կաթողիկոսը»:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով երթեր են անցկացվում Երեւանում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ