Մալազիայի դատախազությունը Կուալա Լումպուրի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կասկածյալներին մեղադրանքներ է ներկայացրել, հաղորդել է ՌԲԿ-ն՝  հղում անելով Reuters-ին:

Գործակալության տվյալներով, մեղադրյալները Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այշան է եւ Վիետնամի քաղաքացի Դոան Տխի Հուոնգը:

Կանայք Կիմ Չեն Նամի դեմքին VX նյարդակաթվածային նութ են փչել: Դատախազները հայտարարել են, որ թունավոր նյութի միջոցով սպանություն կատարելուց առաջ նրանք պետք է պատրաստված լինեին:

Դատախազ Վան Շահարուդդինն ասել է, որ նրանք իմացել են, որ բարձր թունավորություն ունեցող նյութի հետ են շփվում, ինչպես նաեւ, որ այն պետք է այն 15 րոպեի ընթացքում լվանան իրենց մարմնից:

Reuters-ը նշում է, որ Փհենյանը հերքել է հարավկորեացի եւ ամերիկացի պաշտոնյաների մեղադրանքներն այն մասին, որ սպանության հետեւում կանգնած է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի ռեժիմը:

Մյուս դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին: