News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա»-ի  աշխատակիցները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել հանքում իրենց աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ փակ է Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, սակայն այսօր հանքի աշխատողներն են բողոքի դուրս եկել եւ փակել են Ջերմուկ տանող ճանապարհը եւ նույնիսկ Ջերմուկ  գնացող մեքենայի ապակին են կոտրել»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք այնքան են շարունակելու բողոքի ակցիաները մինչեւ  հանքը փակվի:

Հիշեցնենք, որ տեղի բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի աշխատանքներին ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ