News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Այդպես, Թուրքիան խորհրդարանական կառավարման ձեւից պաշտոնապես կանցնի նախագահականին: 13 տարի է անցել այն բանից հետո, երբ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի հիմնադիրը եւ առաջնորդը Էրդողանն է, բնակչության աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ, գրում է Deutsche Welle- ն: Այն ժամանակ թվում էր, որ երկրում ակտիվորեն զարգանում էր ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը: Բայց այժմ Թուրքիան պատրաստվում է իր էլ ավելի ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական նախագահին իշխանության աննախադեպ լիարժեքությամբ օժտել: Երբ խորհրդարանը կորցնի իշխանությունը գործադիր իշխանության նկատմամբ, Էրդողանը միանձնյա կերպով այն տնօրինելու իրավունք կստանա: Եվ դատավորներ նշանակելու իր իրավասության շնորհիվ նա կկարողանա վերահսկել նաեւ արդարադատության համակարգը:

«Ժողովրդավարություն»՝ Ֆրանսիայի օրինակով, սակայն՝ արեւելյան ձեւով
Էրսին Քալայսոօղլուն Թուրքիայում՝ Սաբանջի համալսարանի քաղաքական կենտրոնից, նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվելու կառավարման համակարգը: «Մինչեւ հիմա բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսք կունենա համակարգն ընդհանուր առմամբ: Իսկ մինչ այդ ո՛չ հասարակությւոնը, ո՛չ քաղաքական գիտնականները ճշգրիտ մանրամասներին տեղյակ չեն»,- կարծում է Քալայսօղլուն: Էրդողանը պարբերաբար շեշտում է, որ նախագահական կառավարման ձեւը գոյություն ունի նաեւ այլ ժողովրդավարական երկրներում: Սակայն Թուրքիայի նոր քաղաքական համակարգը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող կամ, այսպես կոչված. կիսանախագահական հանրապետությունից, որը գոյություն ունի Ֆրանսիայում: Այդպես, ԱՄՆ նախագահը Կոնգրեսը լուծարելու իրավունք չունի: Իսկ Էրդողանը, ընդհակառակը, կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: Ֆրանսիայում խորհրդարանն է նշանակում սահմանադրական դատարանի անդամներին: Նոր Թուրքիայում դա կանի նախագահը:

Ինքնակալության նշանները. Էրդողանը կարող է հրամաններ արձակել՝ շրջանցելով խորհրդարանը
Էրսին Քալայսօղլուն մատնանշում է Թուրքիայի նախագահի կառավարման համակարգի ինքնակալ նշանները. «Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական համակարգերում գոյություն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն: Մեզ մոտ այն չկա»: Բացի այդ, Էրդողանը ապագայում կկարողանա պարբերաբար օրենքին հավասար նախագահական հրամանագրեր արձակել՝ շրջանցելով խորհրդարանը: Մինչեւ հիմա նա կարող էր դա անել միայն արտակարգ դրության պայմաններում, որը, ի դեպ, դեռ ուժի մեջ է: Միեւնույն ժամանակ, Էրդողանը ցանկացած ժամանակ կարող է դատավորներին զրկել իրենց լիազորություններից: Այսպիսով, քիչ հավանական է, որ դա անկախ եւ անկողմնակալ արդարադատությամբ նախագահական համակարգ կլինի, կարծում են փորձագետները: Քաղաքագետ Դողու Էրգիլը կիսում է իր գործընկերոջ՝ Քալայսօղլուի մտահոգությունները: Էրգիլը կարծում է, որ ժողովրդավարության համար այսքան կարեւոր իշխանության ճյուղերի բաժանումը եւ անկախ դատարանը փաստացիորեն վերացվել են:

Ուլտրաազգայնականության վտանգը. ծանր խոչընդոտ՝ քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար
Բաց է մնում նաեւ հարց, կնպաստի արդյոք «Ժողովրդական դաշինքը», որը Էրդողանի կուսակցությունը ձեւավորել էր Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) հետ, երկրում լարվածության նվազմանը: Շատերը մտավախություններ ունեն, որ ԱՇԿ-ի կոշտ դիրքորոշումը քրդական հարցում եւ դրա կողմից որոշ ժողովրդավարական արժեքների ժխտումը կարող է էլ ավելի խսիտ ազգայնական մթնոլորտ ստեղծել Թուրքիայում: Էրդողանը ԱՇԿ-ն պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Այս իրավիճակը կարող է ծանր խոչընդոտ ստեղծել քրդական խնդրի խաղաղ լուծման համար եւ, հետեւաբար՝ նաեւ ԵՄ կանոններին համապատասխանելու համար: Չափազանց կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես են զարգանալու Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ:

Ճգնաժամ Արեւմուտքի հետ հարաբերություններում. ոուրք-ամերիկյան հարաբերությունները փակուղու մեջ են
1999 թվականին Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու: 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին բանակցությունները Թուրքիայի՝  Եվրամիությանը  անդամակցության վերաբերյալ: Թեպետ վերջին 13 տարվա ընթացքում այս հարցում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Երկու տարի առաջ արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակցությունները փաստացիորեն դադարեցվել էին: Եվրոպական պառլամենտի՝ Թուրքիայի հարցով խոսնակ Կաթի Պիրին կողմ էր հանդես եկել այս երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցմանը: Քանի դեռ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները բացարձակ սառեցման վտանգի տակ են, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների համար նույնպես պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկն է: Դրանք միանգամից մի քանի վիճահարույց հարց են բարդացնում: Այդպես, Ֆեթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կատարելու համար,  ապրում է Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը Սիրիայում համագործակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության  ջոկատների» հետ, որոնց Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Բացի այդ, Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի դեմ լինելուն, մտադիր է Ռուսաստանից S-400 ռուսական հակաօդային համակարգեր գնել: Այս ամենն ամերիկա-թուրքական հարաբերությունները փակուղու է հասցրել: Քաղաքագետ Դողու Էրգիլն այս կապակցությամբ հիշեցնում է Թուրքիայում վերջերս անցկացված հարցումը. այս երկրի բնակչությունն ԱՄՆ-ին ավելի վատ է վերաբերվում, քան Իրանին: Թուրք հասարակության մեջ հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում, նույնիսկ՝ անկախ Էրդողանի քաղաքականությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ