News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել այսօր` օգոստոսի 15-ին, կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարող քաղաքացու խնդրի հետ կապված: Նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Առողջական խնդիրների եւ դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարելու առնչությամբ առողջապահության նախարարությունը պարզաբանում է հետեւյալը.

Մարզային գրանցմամբ քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան: Որպես փոխարինող միջոց՝ նշանակվել են քիմիոպրեպարատներ:

Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն` ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով` քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա՝ եւս: 

Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են»,- գրել է ԱՆ խոսնակը:

Տպել
Ամենաշատ
Partner news