News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 15-ին ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել էր «911» ծառայություն եւ սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը. 120 մարդ է տարհանվել:

Ժամը 23:36-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Նշենք, որ օգոստոսի 15-ին ռումբի մասին եւս մեկ կեղծ ահազանգ էր ստացվել: Մի քաղաքացի զանգահարել էր «911» ծառայություն եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել նախարարության շենքը: Փրկարարներն արագորեն տարհանել են աշխատակիցներին: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ահազանգի հեղինակն առողջական խնդիրներ ունեցող քաղաքացի է, որն իր արարքը պատճառաբանել է դեղերի ձեռքբերման դժվարությամբ: Նախարարությունը հնարավորության սահմաններում քաղաքացուն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ