News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Spiber ընկերությունը Թաիլանդում կկառուցի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում գոշորագույն գործարանը. գերթեթեւ նյութ, որն իր ամրությամբ գերազանցում է կեւլարը, հայտնում է Nikkei-ն:

Մի քանի տասնյակ տարի գիտնականներն ուսումնասիրում են սարդի մետաքսաթելը եւ փորձում ստեղծել դրա արհեստական նմանակը: Բանն այն է, որ նյութն օժտված է արտասովոր ջերմահաղորդմամբ՝ ավելի շատ ջերմություն է տալիս, քան կլանում է: Այս հատկությունը թեթեւության եւ ամրության հետ թույլ է տալիս այն օգտագործել տարբեր ոլորտներում՝ զրահաբաճկոնների եւ էլեկտրոնիկայի արտադրությունից մինչեւ կրծքի շտկման պրոթեզներ:

Spiber-ը ծրագրում է արտադրել սեփական մշակման նյութը. ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սարդի արհեստական մետաքսաթելը պողպատից 4 անգամ ավելի ամուր է եւ նեյլոնից առաձգական:

Գործարանի շինարարությունը կսկսվի 2019 թվականին, նախագծում կկատարվի 44,1 մլն դոլարի ներդրում: Սպասվում է, որ սարդի արհեստական մետաքսաթելի առաջին խմբաքանակը կթողարկվի 2021 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ