News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանի մայրը։

«Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է՝ խնդրել ենք,  որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ՞ որ նրանց շնորհիվ այդ օրը կա, և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- գրել է Մարինե Հակոբյանը։

NEWS.am–ի հետ զրույցում Մարինե Հակոբյանն իր վրդովմունքը հայտնեց կառավարության որոշման վերաբերյալ, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես ՀՀ քաղաքացու օր՝ հիշելով 2018թ. հեղափոխությունը։  Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերին գրավոր դիմել էին Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մեկ օր սահմանել որպես ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր, Փաշինյանը խոստացել է պատասխանել, սակայն մինչև օրս արձագանք չկա։

Նրա խոսքով՝ 2018թ․ սեպտեմբերին վարչապետի հետ հանդիպմանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները նաև առաջարկել են «Եռաբլուր» պանթեոնում զոհված տղաների նկարներով պաստառ տեղադրել։

«Ապրիլյանի հերոսներից ինը «Եռաբլուր» պանթեոնում են հանգչում, և գրեթե մարդկանց մեծ մասը հիմնականում «Եռաբլուր» է այցելում, մենք էլ ուզում ենք, որ նրանք հիշեն ու ճանաչեն ապրիլյանի բոլոր հերոսներին»,- ասաց Մարինե Հակոբյանը՝ նշելով, որ այդ հարցով նույնպես կառավարությունից պատասխան չեն ստացել։

Նշենք, որ Մարինե Հակոբյանը  2016թ․ ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ