News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայում ուլտրաաջ կուսակցության պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից, հաղորդում է Gazeta-ն: 

57-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել է Զալցբուրգում: Նրան ձերբակալելու համար ուղղաթիռ են օգտագործել:

Պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից: Նա փորձել է կրակել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, ինչպես նաեւ նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի լուսանկարների վրա, սակայն մտափոխվել է եւ պարզապես կրակել թփերի վրա:

Նշվում է, որ նա 29 կրակոց է արձակել:

Կուսակցությունը խոստացել է պատգամավորին հեռացնել իր շարքերից:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ