ՀԴԲ-ն որոնում է «Ավազակ վարդագույն լեդիին», որը կատարել է բանկերի մի քանի կողոպուտ ԱՄՆ-ի  Արեւելյան ափերին, հաղորդում է Fox News-ը:

Շարլոթ քաղաքի ՀԴԲ-ի բաժանմունքում հայտնել են, որ անհայտ կինը հասցրել է կողոպտել արդեն չորս բանկ եւ նարն բռնելու հարցում օգնության համար առաջարկել է 10 000 դոլար:

Կինը ստացել է «Ավազակ վարդագույն լեդի» կեղծանունը վարդագույն պայուսակի պատճառով, որն իր հետ էր երկու կողոպուտների ժամանակ:

Կողոպտիչ կնոջը նկարագրում են որպես սպիտակամորթ կամ իսպանական ծագմամբ 162-163 սմ հասակ եւ 58-59 կգ քաշ ունեցող կին: Երկու գողությունների ժամանակ նա կրել է սպորտային տաբատ, վերնաշապիկ եւ բեյսբոլի գլխարկ: