News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծահասակների համար ֆիլմերի YouPorn ծառայությունը ստեղծել է աշխարհում առաջին պոռնոաստղին՝ Ջեդիին, որը դարձել է հարթակի դեմքը։ Ջեդին YouPorn-ի եւ Camasutra VR-ի (VR շուկայում առաջատարներից մեկը) համագործակցության արդյունքն է, գրում է Esquire-ը։

Վիրտուալ աղջիկը հաշիվներ ունի Twitter-ում եւ Instagram-ում, որոնք վարում է յուրաքանչյուր սոցցանցի թույլատրելի կոնտենտի կանոններին համապատասխան։ Բացի այդ, նա ունի հաշվի Modelhub-ում, որտեղ ավելի անկեղծ գրառումներ է կատարում․ այդ հարթակում ցանկացողները կարող են տեղադրել իրենց սեքս-տեսանյութերը։ Ջեդիի ստեղծողները մտադիր են նրան ինտեգրել Unreal Engine խաղում։

Ծրագիրն արդեն քննադատության է արժանացել կանացի կերպարի համար․ Ջեդին սպիտակամաշկ, իդեալական կազմվածքով կին է, որի հետ ստեղծողները կարող են անել՝ ինչ ցանկանան, քանի որ նա իրական չէ։ Հնարավոր է, որ դրան ի պատասխան՝ Ջեդին «ակտիվ կյանք է վարում» սոցցանցերում։ Instagram-ում նա դժգոհել է պլաստիկե ձողիկներից, խոստացել պայքարել Ամազոնիայի անտառային հրդեհների դեմ՝ մեկ լայքի համար հավաքելով 5 դոլար, եւ ոչ միայն։

Ինչպես նաեւ Ջեդիին չի կարելի կշտամբել հումարի զգացում չունենալու համար, քանի որ նա մեմեր է տեղադրում, միքսում դրանք իր լուսանկարների հետ, ինչպես նաեւ հետեւում նոր միտումներին․ վերջերս նա ծերացրել էր իր դեմքը FaceApp հավելվածի օգնությամբ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ