News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի Ֆրանսիայի սպառազինությունների մատակարարման մասին հարցին։

ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։

Պատասխանելով  ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրերը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները եւ դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։ «Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- ընդգծել է Նաղդալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ