News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստին ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել:

Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը և կայացրել է շուրջ 70 ակտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ