News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու:

Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

«Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն  Սաթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբագրությունը, որը գտնվում է շենքի 3-րդ հարկում նախնական հաշվարկով 5-6 հազար դոլարի վնաս է կրել:

«Միջանցքը ամբողջովին ջրի մեջ է, առաստաղը փլվել է, դուռն է ջարդած, պատուհանն է ջարդած: Լավ է, որ թերթերը չեն բռնկվել, եթե բռնկվեին շատ ուժեղ հրդեհ կլիներ: Ու ամենավատն այն է, որ  հրշեջներն ասում են` վնասներ չկան: Թերթի աշխատանքն այս պահին կագնած է, մտածում եմ` ինչ անեմ, ուրիշ բնակարան վարձեմ, ինչ-որ տեղ տեղափոխվեմ ժամանակավորապես, չգիտեմ, անորոշ վիճակ է»,-ասաց նա:

Սաթյանը հավելեց, որ  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նարեկ Բաբայանին հարցրել է, թե ինչ է լինելու, ինչպես է փոխհատուցվելու,  նա էլ  ասել է, որ կհաշվարկենք ու հեռացել է:

«Ոչ մի կարեկցանք, ոչ մի բան, շուռ եկավ, օդի մեջ ասաց` դե, կհաշվարկենք էլի, ու հեռացավ»,- հավելեց  նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները կարող են սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը. hանրային պաշտպանի գրասենյակ
Առաջարկվում է ընդլայնել հանցագործությունների շրջանակը ենթադրաբար կատարված հանցագործության մասին կանխահայտորեն կեղծ ցուցմունքներ տալու մասով...
Դատավորի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ վարչապետի ընտանիքի թերթի դեմ դատական ակտ է կայացրել. ներկայացուցիչ
Պետությունեւ փոխանակ գնա գերծանրաբեռնվածության հարցի լուծման ճանապարհով, որոշել է, որ այդ արարքն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ եւ դադարեցրել…
Հանրայինի լրագրողը քաղաքական հայտարարություն է անում. «Մեդիա պաշտպան»-ը լրագրողին հորդորում է զգոն լինել
Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը փաստացի իր…
Նույնիսկ լրագրողի ոչ օրինական կարգով ստացված տեղեկատվության օգտագործումը ՄԻԵԴ-ը պաշտպանում է. Սիրանուշ Սահակյան
Մամուլի ազատության առումով Հայաստանը 2013 թվականից սկսած որակվել է եւ շարունակում է մնալ որպես խնդրահարույց երկիր...
«Իշխանություններին հաջողվեց լրատվամիջոցներին բաժանել սեւեի եւ սպիտակների ու հանել իրար դեմ». Հարություն Հարությունյան
Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, նրանց համար ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, քան գալ բանավեճի…
Մեր աշխատանքը շատ-շատ բարդացել է 2018-ից հետո. Արմինե Օհանյան
Նոր իշխանությունները թափանցիկությանն այնքան էլ կողմ չեն, հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են…
Ամենաշատ