News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջերս Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը հրապարակել է մի հոդված, որտեղ նշված են, որոշ սխալ ըմբռնումներ էլեկտրոնային սիգարետի հետ կապված։ Հոդվածում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետն ու այրվող սիգարետը նույնը չեն, ու չպետք է կարգավորվեն նույն կերպ։ Կարեւոր է, որ Անգլիայի յոթ միլիոն ծխողները տեղեկացված լինեն այդ տարբերության մասին ու իրենց առողջությանը վերաբերող որոշում կայացներիս ճշգրիտ տեղեկատվություն ունենան։ Էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, բայց ծխելու համեմատ ավելի քիչ ռիսկ է ներկայացնում ու օգնում է հազարավոր ծխողների հրաժարվել սիգարետից ու ծխից։

Չնայած էլեկտրոնային սիգարետների շուրջ լրատվամիջոցների առաջացրած խառնաշփոթին, նվազեցված ռիսկի վերաբերյալ ապացույցները շատանում են։ Չնայած էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, սիգարետի հետ համեմատ այն շատ ավելի քիչ վնասակար է։

Այս տեսակետը կիսում են առանցքային մի քանի կառույցներ, ինչպիսիք են  Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման ինստիտուտը, Բրիտանական բժշկական միությունը, Բժիշկների թագավորական քոլեջը, իսկ վերջերս էլ Միացյալ նահանգների գիտական գերագույն կառույցը՝ Գիտությունների, ինժեներության ու բժշկության ազգային ակադեմիաները։

ԱՌԱՍՊԵԼ: Էլեկտրոնային սիգարետը կարող է «պոպկորն թոքեր» հիվանդություն առաջացնել․

Իրականում։ Ամենատարածված մտահոգություններից մեկն այն է, որ էլեկտրոնային սիգարետը  կարող է թոքերի հիվանդության պատճառ դառնալ։ Մտահոգության առաջացման պատճառն այն է, որ էլեկտրոնային սիգարետի կազմի մեջ մտնող որոշ բուրավետիչներ պարունակում են դիացետիլ, որը մեծ դոզաներով կարող է օբլիտերացնող բրոնխիոլիտի առաջացման պատճառ դառնալ։ Հիվանդությունը ստացել է «պոպկորն թոքեր» անվանումը, քանի որ առաջին անգամ ախտորոշվել է ադիբուդիի գործարանի աշխատակիցների մոտ։

Այնուամենայնիվ, դիասետիլը Միացյալ Թագավորությունում էլեկտրոնային սիգարետի արգելված բաղադրիչ է։ Նախկինում այդ նյութը հայտնաբերվել է էլեկտրոնային որոշ հեղուկներում, բայց սիգարետի ծխի համեմատ անհամեմատ ավելի ցածր մակարդակներով: Եվ անգամ սիգարետի դեպքում ծխելը այս հազվագյուտ հիվանդության առաջացման առաջնային պատճառը չէ։

ԱՌԱՍՊԵԼ․ Էլեկտրոնային սիգարետը վնասակար է, քանի որ նիկոտին է պարունակում․

Իրականում։ 10 ներկայիս կամ նախկին ծխողներից 4-ը սխալմամբ կարծում են, որ ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունները առաջանում են նիկոտինի պատճառով։ Ու սա այն դեպքում, երբ գիտական փաստերը վկայում են, որ նիկոտինը առողջությանը վնաս հասցնելու նվազագույն ռիսկ է ներկայացնում։ Չնայած մարդիկ նիկոտինից են կախվածություն ձեռք բերում, վնասի հիմնական աղբյուրը սիգարետի ծխում առկա հազարավոր այլ վնասակար նյութերն են։ Էլեկտրոնային սիգարետի գոլորշին չի պարունակում սիգարետի ծխի մեջ առկա ամենավտանգավոր երկու բաղադրիչը՝ ածխածնի մոնօքսիդ ու խեժ։ Գոլորշու մեջ կան սիգարետի ծխի մեջ առկա որոշ նյութեր, բայց շատ ավելի քիչ մակարդակներով։

ԱՌԱՍՊԵԼ. Էլեկտրոնային սիգարետի գոլորշին վնասակար է շրջապատի մարդկանց համար․                 

Իրականում։ Ապացուցված է, որ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը վնասակար է, այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան ունի հանրային փակ տարածքներում ու գրասենյակներում ծխելն արգելող օրենք։ Այս օրենքը չի կարգավորում էլեկտրոնային սիգարետի օգտագործումը, եւ ընկերությունները կարող են իրենց  ներքին կանոնակարգի համաձայն թույլատրել կամ արգելել էլեկտրոնային սիգարետի օգտագործումը։

Էլեկտրոնային սիգարետի հեղուկը սովորաբար բաղկացած է նիկոտինից, պրոպիլենգլիկոլից եւ/կամ գլիցերինից ու բուրավետիչներից: Ի տարբերություն սիգարետի, էլեկտրոնային սիգարետը երկրորդային գոլորշու աղբյուր չէ․ միակ արգասիքն  արտաշնչվող գոլորշին է։

Ամփոփելով՝ էլեկտրոնային սիգարետն ու այրվող սիգարետը նույնը չեն, ու չպետք է կարգավորվեն նույն կերպ։ Կարեւոր է, որ Անգլիայի յոթ միլիոն ծխողները տեղեկացված լինեն այդ տարբերության մասին ու իրենց առողջությանը վերաբերող որոշում կայացներիս ճշգրիտ տեղեկատվություն ունենան։ Էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, բայց ծխելու համեմատ ավելի քիչ ռիսկ է ներկայացնում ու օգնում է հազարավոր ծխողների հրաժարվել սիգարետից ու ծխից։

Առավել մանրամասն՝ publichealthmatters.blog.gov.uk

Տպել
Ամենաշատ