News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներով տարածվեց լուր, որ Ստամբուլում հայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։

Իհարկե համացանցում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել, որ հայ գործարարն ամուսնացել է թուրք դերասանուհու հետ։

Բայց իրականությունը լրիվ այլ է։ Սոնգյուլ Օդենը բոլորովին թուրք չէ։ Նա ազգությամբ զազա է, ծնվել է Դիարբեքիրում։ 

Ավելին, հայտնի դերասանուհին իր նախկին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրը Դիարբեքիրի հայկական թաղամասից է՝ խուսափելով ասել, թե կոնկրետ հայ է, թե զազա։

Այսինքն հավանական է, որ դերասանուհին մայրական կողմով հայ է, հորական կողմից՝ զազա։

Պատահական չէ, որ տարիներ առաջ իր ինսթագրամի էջում լուսանկար էր հայտնվել  լոնդոնհայ հայտնի դերասան Գեւորգ Մալիքյանի հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել  Թուրքիայում։ Այդ լուսանկարը առիթ տվեց շատերին պնդելու, թե դերասանուհին սիրահարված է հայ դերասանի հետ, սակայն դերասանուհին պարզաբանեց, որ ուղղակի հիացած է հայ դերասանի տաղանդով եւ որեւէ սիրային կապ իրենց մեջ չկա։

Նշենք, որ օրեր առաջ ստամբուլահայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։ Նրանք 4 տարի ընկերություն են արել։

Արման Բըչաքչըն աշխատում է ոսկերչության ոլորտում։ Նրա հայրը պոլսահայ հոգեւորական է։

41–ամյա Սոնգյուլ Օդենը Թուրքիայում հայտնի դերասանուհի է, նկարահանվել է թուրքական հայտնի ֆիլմերում եւ սերիալներում։  Իրեն համարում է ազգությամբ զազա, ծնվել է հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական թաղամասում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ