News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Յոդեն ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին գրում է «Արևելք» լրատվականը:

 Թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը, նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

 Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ