News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսապանությունն արձագանքել է հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող ռուսաստանաբնակ հայերի  հորդորներին, որպեսզի վերջիններիս հնարավոր լինի ավտոբուսներով տեղափոխել Ռուսաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրատաշենում  գտնվող Արթուր Այնազյանը։

«Լրատվամիջոցների կողմից մեր խնդիրը բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին։ Մեզնից  անձնագրի տվյալները պահանջեցին, թիվը, թե քանի հոգի ենք, ինչպես նաև ավտոբուսի տվյալները, որը մեզ պետք է տեղափոխի, մենք ենք վճարելու մեր տեղափոխման գումարը։ Դեսպանությունը պարզապես պետք է պայմանավորվի Վրաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք  սահմանը հատել։ Հիմա սպասում ենք, չգիտենք՝ ե՞րբ կլինի։ Մեզ տանելու են մինչև Վլադիկավկազ, այսինքն՝ սահմանը կանցկացնեն ու դրանից հետո յուրաքանչյուրս կգնանք մեր տներով»,- ասաց Արթուրը։

Հիշեցնենք, որ  համավարակով պայմանավորված նրանք չէին կարողանում հատել սահմանը,  մինչև Բագրատաշեն գնալը դեսպանատան  դիմաց ակցիաներ են արել, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան, սակայն արձագանք չի եղել և հարկադրված այդ քայլին են դիմել։

Այս պահին, ըստ Արթուրի՝ Բագրատաշենում 81 հոգի կա, որոնք սպասում են՝ իրենց Ռուսաստան տեղափոխելու հնաչավորությանը։

«Եթե մենք մի շաբաթ էլ այստեղ ապրենք, շատ հնարավոր է, որ ավտոբուսի գումարը չլինի։ Ընկերությունը, որի ավտոբուսը մեզ տեղափոխելու է  Ռուսաստան, մեզ աջակցելու համար չնչին գումար է մեզնից  վերցնելու՝ հասկանալով մեր վիճակը»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ նախորդ խումբը, որոնց Հայաստանից տեղափոխել են Ռուսաստան, տեղափոխման ծախսերը հոգացել է դեսպանությունը։ 

Բագրատաշենում գտնվողները վաղուց  գրանցվել են, որպեսզի ինքնաթիռով մեկնեն, սակայն նրանց հերթը չի հասել և ստիպված այդ քայլին են դիմել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ