News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի փողոցում մայիսի 17-ին վթարի  (ֆոտոռեպորտաժ) ենթարկված թիվ 76 երթուղին սպասարկող մեքենաների տեխնիկական վիճակն, ընդհանուր առմամբ, եղել է բավարար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միասկ Համբարձումյանը: Նա նշեց, որ 76 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները տեխնիկական թերություններ չէին կարող ունենալ, քանի որ երթուղին սպասարկելուց առաջ համապատասխան տեխնիկական զննություն են անցնում: Դա կազմակերպվում է երթուղին սպասարկող ընկերության  կողմից:

«Երեւանտրանսը» երթուղայինների տեխնիկական խնդիրներով չի զբաղվում, մենք ընդամենը զբաղվում ենք սահմանված ժամկետում մրցույթներ անցկացնելով: Մեր դիսպետչերները մրցույթում հաղթածների ուղեգրերն են նայում` ստուգելու, թե տվյալ երթուղայինի վարորդի վարորդական վկայականում կա՞ «D» կատեգորիա, այսինքն` ուղեւոր փոխադրելու իրավունք: Ստուգում ենք նաեւ մեքենայի արտաքին տեսքը, սանիտարական վիճակը: Եթե դրանք նորմալ չեն լինում, տվյալ մեքենաները հանվում են սպասարկումից»,-հայտարարեց Համբարձումյանը:

Հարկ է նշել, սակայն, որ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ զրկվել է երթուղին սպասարկելու իրավունքից: Քաղաքապետարանի նման որոշման հիմք են հանդիսացել քաղաքացիների կողմից ստացված բողոքները, ըստ որոնց` երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձվել է 200 դրամ: Սա ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի համապատասխան ենթակետով նախատեսված` երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:

Թիվ 76 երթուղին սպասարկող ընկերությունը պատկանում է «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ին:

Նշենք, որ ոստիկանությունն առայժմ չի պարզել, թե ինչն է եղել վթարի հետեւանքով առաջացած հրդեհի պատճառը եւ այդ ուղղությամբ համապատասխան քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը բռնկվել է վթարի ենթարկված մեքենաներից մեկի`«Մերսեդեսի» բենզաբաքի պայթյունից:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Մարդիկ կենդանի-կենդանի այրվել են: 4 մարդ զոհվել է, 9-ը` վիրավորվել եւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավորներն այս պահին բուժում են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

Դեպքի վայր են ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։35-ին։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ