News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զինվորի ուսման, ստորաբաժանման ներդաշնակման ծրագիրը 6 ամիս է, գոնե 6 ամիս մի ծրագրի պիտի մասնակցի, որ ամբողջական, ներդաշնակված ստորաբաժանման պատրաստի զինվոր դառնա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման հայտարարությանը։

«3 ամսում ծրագիր հնարավոր չէ իրականացնել։ Ամեն անգամ դառնում է կիսատ-կիսատ։ Առնվազն 6 ամիս պիտի ծառայության մեջ լինի, որ կարողանա մի ուսման ծրագիրն ամբողջությամբ յուրացնել»,- նշեց նախկին բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ իր համար առայժ անհայտ է, թե ինչի են ուզում իշխանությունները դրանով հասնել, ուր են ուզում գնալ։ «Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն»։

Հարցին՝ արդյոք նման գաղափարն այսօր ժամանակավրեպ չէ՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, Հակոբյանը պատասխանեց ասաց․ «Պետք է հասկանալ, թե պետությունն ուր է գնում։ Այսօրվա քաղաքական իշխանությունը պիտի ասի, թե ուր է գնում։ Երբ չեն ասում, դժվար է եզրակացություններ անելը։ Երկրի անվտանգությունը կախված է մի քանի պարամետրերից։ ԶՈՒ-ը ընդամենը դրա մի մասն է։ Եթե քաղաքական, դիվանագիտական լուրջ ապահովում կա, երբ դու դիվանագիտության մեջ կարողանում ես հաջողություններ ունենալ, զինված ուժերի քանակը կարող է լինել փոքր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ