News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաբարձրահասակ կինն առաջին անգամ կարողացել է թռչել ինքնաթիռով այն բանից հետո, երբ ավիաընկերությունը նրա համար հանել է էկոնոմ դասի վեց նստարան։

Ռումեյսա Գելգին, ում հասակը 2 մ 43 սմ է, անցյալ տարի Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհի ամենաբարձրահասակ կին է ճանաչվել։

Թուրքական ավիաուղիները, հանելով վեց նստարան եւ դրանք փոխարինելով հատուկ պատգարակներով, հարմարեցրել է իր ինքնաթիռներից մեկը, որպեսզի նա կարողանա սեպտեմբերին թռչել Սան Ֆրանցիսկո եւ կարողանա ճանապարհորդել 13-ժամ, հայտնում է MailOnline-ը։

24-ամյա Գելգին նախկինում երբեք չի կարողացել ինքնաթիռով թռչել իր հասակի պատճառով, որը պայմանավորված է Ուիվերի համախտանիշ կոչվող վիճակով, որը, ի թիվս այլ բաների, առաջացնում է ոսկրերի աճ: Հրատարակության տվյալներով՝ նա նույնիսկ մանուկ հասակում չափազանց մեծ է եղել, որպեսզի տեղավորվի ինքնաթիռի նստարանին։

Իր վիճակի պատճառով նա սովորաբար անվասայլակ կամ «ճռիկ» է օգտագործում:

Գելգին կանանց շրջանում նաեւ ռեկորդակիր է աշխարհում ամենամեծ ձեռքերով, ամենաերկար մատներով եւ ամենաերկար մեջքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ