News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է թագավորական պարտականություններից՝ իր շաման փեսացուի պատճառով։

Նա հայտարարել է, որ այլեւս պաշտոնապես չի ներկայացնելու Նորվեգիայի թագավորական տունը, գրում է AP-ը։

50-ամյա արքայադուստրը, որը չորրորդն է Նորվեգիայի գահի համար հերթում, հունիսին նշանվել է ամերիկացի Դուրեկ Վերեթի հետ , որն իրեն շաման է անվանում։

Հիմնադրամներից մեկը, որի հովանավորը Մարթա Լուիզան էր, խզել է կապերը արքայադստեր հետ։

Նորվեգական լրատվամիջոցները նրան մեղադրում են  թագավորական տիտղոսը առեւտրային նպատակով օգտագործելու մեջ։ 

Պալատի հայտարարության մեջ ասվում է, որ զույգը կհստակեցնի իր սեփական գործունեության եւ թագավորական տան միջեւ տարբերությունը  եւ չի օգտագործի արքայադստեր տիտղոսը կամ հղում չի կատարի թագավորական ընտանիքի անդամներին սոցիալական ցանցերում կամ կոմերցիոն գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ