News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077–ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:

Բացի այդ, 2022 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82–ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։

Նշենք, որ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24 000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ