News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատանդ է վերցրել Եվրամիությանը՝ պահանջելով, ըստ էության, միլիարդներ ամեն ինչի վրա դրած վետոն հանելու դիմաց՝ սկսած Ուկրաինային օգնությունից մինչեւ կորպորատիվ հարկի գլոբալ գործարքը, գրել է Politico-ն։

Նրա խոսքով՝ Հունգարիան՝ որպես ԵՄ-ի անդամ, միլիարդավոր եվրոների է արժանի ԵՄ-ի ֆոնդերից։ Բայց Բրյուսելը ձեռնպահ է մնում դրանք տրամադրելուց, քանի որ մտավախություններ ունի Բուդապեշտի կողմից դեմոկրատական արժեքները խեղաթյուրելու առիթով, եւ պնդում է, որ Հունգարիան սկզբում մի շարք փոփոխություններ մտցնի։

Այժմ երկու կողմերը փորձում են համաձայնության գալ. սպասվում է, որ ԵՄ-ն շուտով կհանի դրամական միջոցների արգելքն այն բանից հետո, երբ Հունգարիան խոստանա մի շարք բարեփոխումներ իրականացնել։ ԵՄ-ի ղեկավարները պնդում են, որ այդ փոփոխությունները կվերականգնեն երկրի մարող դեմոկրատական նորմերը եւ ավելի լավ կպաշտպանեն միության դրամական միջոցները կոռումպացված անձանց ձեռքում հայտնվելուց։ Բուդապեշտը հավաստիացնում է, որ անկեղծորեն կատարում է իր խոստումը։

Օրբանը արգելափակում է ԵՄ-ի առավել կարեւոր նախաձեռնությունների մի մասը, այդ թվում Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության շտապ փաթեթը եւ կորպորատիվ հարկի նվազագույն դրույքի սահմանման համաշխարհային գործարքը։ Ո՞րն է նրա գամբիտը։ Ստիպել Բրյուսելին Բուդապեշտին տալ ԵՄ-ի փողերը։

«Սա մաքուր շանտաժ է»,- ասել է ԵՄ-ի դիվանագետը։

Դրույքները բարձր են։ Առանց գործարքի սցենարում Բրյուսելը կարող է դիմազրկվել, եթե չկարողանա Կիեւին տալ խոստացած օգնությունը կամ ընդունել գլոբալ հարկային համաձայնությունը, որը նախաձեռնել է։ ԵՄ-ի պաշտոնատար անձինք նաեւ չեն ցանկանում Հունգարիայի տնտեսությունը հասցնել եզրագծին եւ չեն ցանկանում, որ իրենց համարեն տարաձայնությունները խորացնողներ, քանի դեռ մոտակայքում մոլեգնում է պատերազմը։

ԵՄ-ի գործերով նախարարները պատրաստվում են քննարկել իրավունքի գերակայության հարցերը Հունգարիայում ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ նրանց ֆինանսների գծով գործընկերները պաշտոնապես որոշում կկայացնեն այն մասին, թե արժե արդյոք փող հատկացնել դեկտեմբերի 6-ին։ Բայց վերջնական արդյունքն արդեն նախապես պատրաստված է թվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան մոտակա օրերին և շաբաթներին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի
Նշվում է նաև, որ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե հատկապես ինչ են ներառելու այդ մատակարարումները...
Բլինկենը և Կուլեբան Կիևի պիցցերիայում աշխատանքային ճաշ են ունեցել
Ռեստորանը հիմնել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա Լեոնիդ Օստալցևը, ով 2014 թվականին ծառայել է Դոնբասում՝ 30-րդ առանձին մեքենայացված բրիգադի կազմում...
ԵՄ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները «Ռուսաստան զենք մատակարարելու համար»
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները...
Ամերիկյան ռազմական օգնությունն արդեն հասել է Ուկրաինա. Սալիվան
Տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է...
Ամառը դժվար է լինելու, բայց Ուկրաինան կդիմանա. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Գրանտ Շեփսը դժվար ամառ է կանխատեսում...
Զելենսկին Բլինքենին. Խարկովին պետք են ՀՕՊ համակարգեր
Խարկովին հակաօդային պաշտպանության համակարգեր են պետք...
Ամենաշատ