News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակն արագացնում է զենքի գնման գործընթացը՝ պաշարների համալրման համար, որոնք սպառվել էին Ուկրաինա մատակարարումներով։ Այս մասին հայտարարել է բանակի համար զենքի գլխավոր գնորդ Դուգ Բուշը, գրում է Reuters-ը։

Նրա խոսքով ՝ պայմանագրերի կնքման աշխատանքների արագացումը կախված է այն գործընթացների միաժամանակյա կատարումից, որոնք նախկինում կատարվել են հետեւողականորեն եւ հիմնված են կորոնավիրուսի համավարակից քաղված դասերի վրա:

Ուկրաինան զենքի նկատմամբ մեծապես ապավինում էր Միացյալ Նահանգներին, եւ Վաշինգտոնը պատերազմի սկսվելուց ի վեր ուղարկել է շուրջ 17,9 միլիարդ դոլար արժողությամբ զենք:

Պենտագոնի պայմանագրերի վերաբերյալ վերջին տվյալների համաձայն՝ 2,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքվել Ուկրաինա առաքված զենքը փոխարինելու համար, քանի որ Վաշինգտոնը սկսել է օգտագործել հատուկ նախագահական ծախսերի կրճատման լիազորությունները, որոնք թույլ են տալիս արագ զենք փոխանցել առանց Կոնգրեսի հաստատման։ 

Միացյալ Նահանգները հոկտեմբերի երկրորդ կեսից պայմանագրեր է կնքել շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք արտադրողների հետ, հիմնականում զինամթերքի եւ հրթիռների համար, ինչը ցույց է տալիս, որ պայմանագրային որոշումների կայացման տեմպն արագանում է։

Բուշն ասել է, որ կրճատման այս տեմպը գերազանցում է Պենտագոնի ծախսերի արագության ներքին հսկիչ ցուցանիշները 15 տոկոսով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ