News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր ստիպված են աշխատել ամանորյա տոներին, պետք է ռացիոնալ վերաբերվեն ստեղծված իրավիճակին, այլ ոչ թե այն վերածեն աղետի, խորհուրդ է տրվում նաեւ գովել իրենց եւ խրախուսել իրենց ինչ-որ նվերով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են հոգեբանները։

Հարցված մասնագետները նշում են, որ ամանորյա տոներին պետք է հնարավորինս ազատվել աշխատանքային ցանկացած առաջադրանքից եւ ժամանակ գտնել լավ հանգստի համար։ Այսպես, օրինակ, բ.գ.թ., հոգեթերապեւտ Դիանա Գենվարսկայան նշել է, որ ամանորյա տոներին լրացուցիչ աշխատանք վերցնելը վնասակար է, քանի որ հետագայում դա կարող է հանգեցնել հանգիստ-աշխատանք անցումների դժվարության:

«Դա վնասակար է հոգեբանության համար, երբ բոլորը հանգստանում են, իսկ դու աշխատում ես, որովհետեւ իսկապես չես կարող հանգստանալ։ Ամեն մարդ չէ, որ ունի հանգստից աշխատանքի անցնելու հմտություն, եւ դրանք երկու հակադիր վիճակներ են։ Եվ հետո շատ դժվար է անցնել հանգստի անկաշկանդ ձեւի, որտեղ մենք նկատում ենք շրջակա տարածքի բոլոր մանրամասները, մեր ներքին զգացողությունը»,- ասել է Գենվարսկայան:

Այն մարդկանց, ովքեր ստիպված են աշխատել Նոր տարվա գիշերը, մասնագետները խորհուրդ են տալիս փնտրել դրական կողմեր եւ իրավիճակը չվերածել աղետի։ Այսպես, հոգեբան-խորհրդատու Իլյա Շաբշինն ասել է, որ ապակատաստրոֆիզացիան հանգիստ, օբյեկտիվ եւ ռացիոնալ վերաբերմունք է իրադարձություններին։ Նա խորհուրդ է տվել կատեգորիկ գնահատականներից հեռանալ ավելի հավասարակշռված դիրքորոշման։

«Ամանորյա տոներին աշխատելուն պետք է վերաբերվել ոչ թե որպես ողբերգության։ Այստեղ խոսքը հենց այդ մասին է, որ մարդն ինքը ընտրի այդ աշխատանքային օրվա ընկալումը, որ չչափազանցնի եւ ինքն իրեն չքայքայի»,- ասել է Շաբշինը։

Իրավիճակի մասին ձեր կարծիքը փոխելու համար կօգնի լուրջ աղետների ցուցակ կազմելը, որոնց ֆոնին արձակուրդներին աշխատանքի գնալն այլեւս այդքան նշանակալի ու ցավալի չի թվա։

Իր հերթին հոգեբան Օլգա Բատուեւան խորհուրդ է տալիս, որ գովեք ինքներդ ձեզ հանգստյան օրերին աշխատելու համար։ Նրա խոսքով, դուք կարող եք, օրինակ, գնալ սպա կամ գնել մի բան, որը վաղուց էիք ուզում։

«Այն բանի համար, որ մարդը հանգստյան օրն է աշխատում, կրկնակի գումար է ստանում, հետո կարող է հաճույքով հանգստանալ այդ գումարով, իր համար ինչ-որ բան գնել։ Այստեղ յուրաքանչյուրն իր համար ընտրում է այն, ինչը իրեն օգտակար է ու հաճելի։ Ինչ-որ մեկը գնում է գնումների, մեկը գնում է մարզասրահ կամ պարզապես զբոսնելու, մեկը գնում է սպա, մեկը նստում է տանը եւ սերիալ դիտում»,- ասել է Բատուեւան։

Նա նաեւ խորհուրդ է տվել նոր տարին մեկ անգամ եւս դիմավորել սիրելիների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ