News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունը կարգելի մեկանգամյա պլաստիկե ամանեղենի եւ սեղանի սպասքի օգտագործումն Անգլիայում, տեղեկացրել է Guardian թերթը։

Ինչպես նշել է պարբերականը, ըստ վիճակագրության՝ Անգլիայում ամեն տարի օգտագործվում է մոտ 1,1 մլրդ մեկանգամյա ափսե եւ 4,25 մլրդ մեկանգամյա պլաստիկե սեղանի սպասք, որոնց ընդամենը 10 տոկոսն է վերամշկավում օգտագործումից հետո։ Նախկինում նման արգելքներ արդեն մտցվել էին Շոտլանդիայում եւ Ուելսում։ Մինչ այդ՝ 2020թ. աշնանը, Բրիտանիայում արգելել էին պլաստիկի հիմքով բամբակե փայտիկների եւ կոկտեյլի ձողիկների արտադրությունը։

Թերթի տեղեկացմամբ՝ Բրիտանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը (DEFRA) այս միջոցները կընդունի շաբաթ օրը, հարցի վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները հրապարակելուց հետո. խորհրդակցություններն անցկացվել են 2021թ. նոյեմբերից մինչեւ 2022թ. փետրվար։

Եվրամիության 2019թ. օրենսդրության շրջանակում ԵՄ բոլոր պետությունները պետք է մինչեւ 2021թ. հուլիսի 3-ը շուկայից հանեին մեկանգամյա օգտագործման որոշակի իրեր։ 2021թ. հունվարի 1-ից Գերմանիայի կառավարությունը պարտավորեցրել էր երկրի ռեստորաններին եւ սրճարաններին այցելուներին առաջարկել ուտելիք եւ ըմպելիք մի քանի անգամյա օգտագործման տարաներով։

Ծովերում թափոնների ավելի քան 80 տոկոսը կազմում են պլաստիկե իրերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերն օգտագործվում են կարճ ժամանակով, ինչից հետո դեն են նետվում, ուստի ավելի մեծ է հավանականությունը, որ դրանք կհայտնվեն ծովում՝ ի տարբերություն մի քանի անգամյա օգտագործման իրերի։ Պլաստիկե իրերը կուտակվում են ծովերում, օվկիանոսներում, լողափերին եւ մեծ վտանգ ներկայացնում ծովային բուսական ու կենդանական աշխարհի եւ մարդու առողջության համար, նշել են Եվրահանձնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ