News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի հյուսիսում գտնվող գոմերից մեկում հայտնաբերված թռչնաղբով ծածկված նկարը հազվագյուտ արվեստի գործ է, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ վաճառել Sotheby's աճուրդի տանը 3 միլիոն դոլարով, հայտնում է BI-ն:

Աճուրդի տան տվյալներով, նկարը, որում պատկերված է մորուքավոր տարեց տղամարդ՝ մերկ նստած աթոռակին, 17-րդ դարի հայտնի ֆլամանդացի նկարիչ Էնթոնի վան Դեյքի աշխատանքի էդյուտն է: Այն ստեղծվել է 1615-ից 1618 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ հանդիսանում է Վան Դեյքի «Սուրբ Ջերոմը հրեշտակի հետ» նկարի էդյուտը:

Արվեստի կոլեկցիոներ Ալբերտ Բ. Ռոբերթսը, ով գիտակցում է նկարի կարեւորությունը, այն գտել է 20-րդ դարի վերջին՝ Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում գտնվող ֆերմայում:

Ռոբերթսը, ով աշխատանքը գնել էր 600 դոլարով, ավելի վաղ իր հավաքածուն նկարագրել էր որպես «անտեսված, կորած արվեստի ապաստարան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ