News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատը նվազեցնում է քնի որակը։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Sleep Research ամսագրում։

Հետազոտությունն իրականացվել է առցանց հարցման միջոցով, որի անոնսը տեղադրվել է սոցիալական ցանցերում եւ BBC-ի Science Focus Magazine ամսագրում: Ընդհանուր ընտրվել է 18 տարեկանից բարձր 8853 մասնակից։ Նրանց բոլորին առաջարկել են պատասխանել գերբնական երեւույթների եւ իրենց գիշերային քնի վերաբերյալ հարցերին։ Մարդկանց հարցրել են նաեւ մահից հետո հոգու գոյությանը հավատալու, հրեշտակների եւ դեւերի գոյության, մահացածների հետ շփվելու եւ այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու հնարավորության մասին:

Պարզվել է, որ նման երեւույթների նկատմամբ հավատը վատթարացնում է քնի որակը։ Բացի այդ, հավատալը, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր, կապված է մեկուսացված քնի կաթվածի եւ պայթող գլխի համախտանիշի հետ, խանգարում, որը բնութագրվում է գանգի ներսում բարձր աղմուկի կամ թնդյունի զգացումով:

Մեկուսացված քնի կաթվածը, որի ժամանակ մարդը գիտակցում է եւ արթուն է, բայց չի կարող շարժվել, առանց քնի այլ խանգարումների, ինչպիսիք են նարկոլեպսիան, նույնպես կապված է եղել այն հավատի հետ, որ մահամերձ ապրումները վկայում են մահից հետո կյանքի գոյության մասին։

Գիտնականներն այս երեւույթի երկու հնարավոր բացատրություն ունեն։ Մի կողմից, քնի կաթվածները, պայթող գլխի համախտանիշը եւ քնի որոշ այլ խանգարումներ առաջացնում են լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ: Ոմանք դրանք կարող են համարել հանդերձյալ աշխարհի կամ այլմոլորակային գործունեության դրսեւորումներ։ Մյուս կողմից, պարանորմալ երեւույթների նկատմամբ հավատը, որոնք հաճախ վտանգավոր են մարդկանց համար, կարող են տագնապ առաջացնել, որն էլ նվազեցնում է քնի որակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ