News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում բնակվող 10-ամյա Լիլիթ Սիմոնյանը մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունի, նրա բուժման համար օգնություն է հարկավոր: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Լիաննան պատմեց, որ  ընտանիքում  3 անչափահաս երեխա կա, իրենք անապահով  են, նպաստ եւ թոշակ են ստանում:

«Երեխան 5 տարի առաջ եւ մարտ ամսին վիրահատվել է, երեխայի վերջույթներն է վնասված, արհեստական ջիլ են ավելացնում, մյուս վիրահատությունը նախատեսված է 12 տարեկանում:  Հիմա երեխային վերականգնողական բուժում է հարկավոր: Երեխան պաևտաճանաչ է, աշխույժ, դպրոց է գնում, իհարկե, իմ օգնությամբ: Քանի որ անապահով վիճակում ենք ապրում, վերականգնողական բուժման համար գումար չունենք, գոնե 1-2 ամիս երեխան պետք է բուժում ստանա վիրահատությունից հետո»,- պատմեց Լիաննան: 

Լիաննան նշեց, որ իրենք ստանում են 34 000 դրամ նպաստ եւ 37 000 դրամ թոշակ երեխայի համար, նրա ամուսինն էլ օրավարձով է աշխատում:

«Այդ գումարը հազիվ դեղորայքի, սննդի եւ հագուստի համար է հերիքում»,- ասաց նա:

Լիաննայի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077 01 34 70:

Լիաննայի քարտային հաշվեհամարն է՝ Ակբա բանկ 9051 3402 0887 9741, 4355 0539 2341 4504 Lianna Simonyan: 

processed-50bc7cc0-2149-48a9-87c4-5933dffec616_MTRP8BE1.jpeg (127 KB)

processed-56c5ce88-caff-40af-b9fe-ae0220200487_BCBnmY0V.jpeg (38 KB)

processed-3af5e6ef-d45f-4674-af79-e0cdd8aa127a_Smn3s3aW.jpeg (161 KB)

processed-6d0129f1-f9e1-4242-8f4a-0200212980f1_gC8YjCJI.jpeg (202 KB)

processed-b79820d0-91aa-452c-be93-3bc19fbe9491_egfrqkkE.jpeg (173 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ