Չինաստանը դադարեցրել է երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողությունը 28 ամերիկյան ընկերությունների նկատմամբ, հայտնել են Չինաստանի առևտրի նախարարությունից։

Ըստ գերատեսչության կայքում զետեղված հայտարարության՝ ապրիլի 4-ին և 9-ին Չինաստանն իր արտահանման վերահսկողության ցանկում ավելացրել է ընդհանուր առմամբ 28 ամերիկյան ընկերություն՝ արգելելով չինական ընկերություններին նրանց երկակի նշանակության ապրանքներ մատակարարել։

«Չին-ամերիկյան բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով՝ համապատասխան միջոցառումները կդադարեցվեն 90 օրով՝ սկսած 2025 թվականի մայիսի 14-ից»,-ասված է հայտարարության մեջ։