Չինաստանի Խունանի գավառի Սյանսյան քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով ութ երեխա մահացել, եւս 26-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ողբերգությունը, ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, տեղի է ունեցել մասնավոր դպոցում, երբ երեկոյան դասերից հետո աշակերտներն իջնելիս են եղել աստիճաններով։ Այն բանից հետո, երբ երեխաներից մեկը սայթաքել է եւ ընկել աստիճանների վրա, մյուսները եւս ընկել են, եւ զանգվածային հրմշտոց է սկսվել։

Մահացածներից 7-ը տղաներ են, մեկը՝ աղջիկ։ Տուժած եւս հինգ երեխայի վիճակ ծանր է գնահատվում։

Որոշում է ընդունվել աշխատանքից ազատել կրթության քաղաքային վարչության փոխքարտուղարին եւ դպրոցի տնօրենին։

12 տարի առաջ կառուցված այս դպրոցը, շնորհիվ շենքային պայմանների եւ կրթության որակի, համարվում է քաղաքի լավագույն դպրոցներից մեկը։ Ներկայումս այնտեղ 3500 աշակերտ է սովորում։

Դեպքի առնչությամբ նախաքննություն է սկսվել։