Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի SH60H ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով, վթարի է ենթարկվել նախօրեին՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան, Նագասակի քաղաքի մոտ՝ Արեւելաչինական ծովում:
Վթարի հետեւանքով, որ տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ, անհետ կորել են Ճապոնիայի ինքնապաշտպանական ծովային ուժերի երկու զինծառայող: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, ծովում հաջողվել է գտնել SH60H-ի հրամանատարին՝ միջադեպից մոտավորապես երկու ժամ անց: Հաջողվել է գտնել նաեւ ուղղաթիռի կմախքը 100 մետր խորությունում:
Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել, հայտնի է միայն, որ վթարի ժամանակ լավ տեսադաշտ է եղել, իսկ քամու արագությունը չի գերազանցել բնականին:




























