Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ) Ալաջըք գյուղի մոտակայքում, մայիսի 4-ի առավոտյա, թուրք զինվորականները բախման մեջ են մտել PKK-ի զինյալների հետ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով սպանվել է 3 թուրք զինվորական։

Նշենք, որ Թունջելիի լեռներում թուրք զինվորականներն օրեր առաջ հայտնաբերել էին քուրդ զինյալների թաքստոց, որը մինչ այս հայտնաբերվածների մեջ ամենամեծն է եղել։