«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզում կոտրել են վստահված անձի տեսախցիկն ու ծեծել վստահված անձանց:
Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ:
Զոլաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26 մեր կուսանդամ օպերատորի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել եւ հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը եւ նրա մերձավորները:
Նույնը տեղի է ունեցել Աստղաձորի թիվ 24/24, 24/25 եւ Ծովինարի 24/33, 24/34 ընտրական տեղամասերում գյուղապետերի նախաձեռնությամբ:
Ն.Գետաշենի 24/15 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Նվեր Միրզաջանյանի հաղորդմամբ տեղի գյուղապետ Կարո Գեւորգյանը բացահայտ գումար է բաժանում ընտրողներին հենց մուտքի մոտ:
Զոլաքարում դուրս են հանել իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող «Շահեն» կազմակերպության անդամներին:
Շտաբը դիմել է Մարտունու ոստիկանապետին եւ ուժային կառույցներին, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Ղազարյանին, սակայն ապարդյունք:
Նշված տեղամասերում ընտրական հաձնաժողովների գրանցամատյանները չեն տրամադրվում ընտրախախտումների գրանցման համար:



























