Հայաստանի ոստիկանությունն այսօր`  մայիսի 6-ին` ժամը 8.00-ից մինչեւ ժամը 24:00-ի դրությամբ գործող «Թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացել է 27 տեղեկություն:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Ահազանգերը հիմնականում վերաբերում էին ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության, հակաքարոզչության եւ այլ խախտումների դեպքերին: Ոստիկանության փոխանցմամբ` տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Ոստիկանությունն այսօր տեղի ունեցած միջադեպերի, տարածված տեղեկությունների վերաբերյալ հանդես է եկել մոտ 50 պարզաբանմամբ: