Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ը ստացվել է 16 հայցադիմում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի դատական համակարգից:
Այսպես, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում, որոնցից 2-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1-ով հայցը մերժվել է անհիմն լինելու հիմքով:
Իսկ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 հայցադիմում, որոցից 5-ով ընտրողների ցուցակում ճշգրտում կամ ուղղում կատարելու պահանջը բավարարվել է, իսկ 1-ի վերաբերյալ կայացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում, որոնցից 1-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում, որոնցից 4 հայցադիմումներն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու պահանջի մասին մերժվել են, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել:



























