Մայիսի 6-ին, ժամը 14.10-ին, Հայաստանի ԱԻՆ Արմավիրի հրշեջ մասից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորապատ գյուղի գերեզմանատան մոտ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, այնուհետեւ, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրունկոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա  Հովհաննես Խաչատրյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Հ. Խաչատրյանի վարած «ԵրԱԶ»  մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը ընթացքի ժամանակ դուրս է նետվել ավտոմեքենայից եւ ստացել նշված վնասվածքը:

Կատարվում է նախաքննություն: