Ներկայումս ՀՀԿ-ն դե յուրե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի եւ կարող է կառավարություն կազմել նույնիսկ միայնակ: Այդ մասին գրում է   «Հայկական ժամանակ» թերթը:

«Բայց կոալիցիա, ըստ ամենայնի, կկազմվի: Կոալիցիոն տարբերակները երկուսն են կամ գուցե նույնիսկ` երեքը: Առաջինը` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն», ինչը քիչ հավանական է, եւ երկրորդը` ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ ինչն ամենահավանականն է: ԱԺ-ում գործող ուժերի հարաբերակցությունը, սակայն, առնվազն երկու բան է նշանակում. Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի վարչապետ: Իսկ 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրվի, թե ոչ` կախված է ԲՀԿ-ի  դիրքորոշումից: Դժվար է պատկերացնել, իհարկե, որ հանուն Քոչարյանի վերադարձի` ԲՀԿ-ն կոնֆլիկտի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ. Կամ` դառնալ ընդդիմություն, կամ` փորձել 2013թ. նախագահական ընտրություններում վերջին պահին «քցել» Սերժ Սարգսյանին, կամ էլ մնալ Սերժ Սարգսյանի թիմում:

Թե այս տարբերակներից որ մեկը կընտրի ԲՀԿ-ն, այս պահին դժվար է ասել: Համարձակվենք կանխատեսել, սակայն, որ առավել հավանականը երրորդ տարբերակն է»,- գրում է  «Հայկական ժամանակը»: