Ընտրակեղծիքներից, ընտրամասնակիցներից, հետընտրկան զարգացումներից հետո քննարկվող հաջորդ «թոփը» Հովիկ Աբրահամյանի «ուր» գնալու հարցն է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:
«Արգամիչն ընտրություններից օրեր առաջ վերցրեց ու ասաց, որ ինքը պարտավորվում է ՀՀԿ-ի համար ապահովել 35 տոկոս ձայն (իսկ ինչքա՞ն տոկոս ապահովեց Սերժ Սարգսյանը յուր կուսակցության համար` տե՛ս ԿԸՀ վերջին տվյալները), ինչն ամենեւին ձեռնտու չէր կարող լինել ՀՀԿ պայքարի մոդուլյացիային: Այդ դեպքում, պարզապես, ԲՀԿ-ն բավականին լուրջ ներկայություն էր ունենում պառլամենտում, ու Օսկանյանի փոխարեն վարչապետ էր առաջարկում... ո՞ւմ: Ճիշտ եք, Հովհաննես Արգամիչին:
Հաջորդիվ արդեն Արգամիչն ընտրություններից «без пяти минут» հարցազրույց է տալիս թերթերից մեկին ու այդ «պլաստիկ» հարցազրույցում ոչ այնքան խոսում է նախընտրական-ՀՀԿ առաջնահերթություններից, որքան իր ապագայից, արձանագրելով, որ չի բացառվում իր Աժ նախագահ դառնալը, եւ որ ՀՀԿ կարգախոսով մենք չէինք հավատում, որ ինքը երկրորդ համար «մայկա» ունի, հետն էլ՝ շտաբի պետ է, ուստի, պետք է հավատալ, որ փոխվենք:
Ինչեւէ, ըստ լավատեղյակների` Արգամիչն արդեն ԱԺ նախագահ էլ «չի ուզում» (ով չի ուզում, կորցրել է): Սիրտը նրա ուզում է Ազգային անվտանգության խորհուրդը: Հետեւյալ բարտերով` Արթուր Բաղդասարյանը դառնում է գլխավոր դատախազ (արդեն հասկացա՞ք, թե ինչ ճակատամարտ էր ընթանում Աջափնյակում դատախազի եղբոր, ԲՀԿ թեկնածուի եւ «այլոց» միջեւ, ու այդպե՜ս շարունակ` մինչեւ 12 եւ 4 ընտրատարածքներ):
Արթուր Բաղդասարյանը լսելով լսել չի ցանկանում դատախազ դառնալու մասին: Էլ չենք ասում, թե ինչպես «գոսպոդին» Չայկան եկավ Հայաստան, տեսավ Գառնիկիչին, պարգեւատրեց ու գնաց:
Փաստորեն, Արգամիչի հարցն այս պահին բաց է մնում:
Բոլոր դեպքերում, գոնե մեր ցանկությունն է, որ նա մեր «աչքի առջեւ լինի»: Առանց նրա այնքա՜ն անհետաքրքիր է»,- գրում է «Իրատես de facto»-ն:



























