Թերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված զրույցից.
« - Վարչապետի կերպարն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի մարդը, որ նշանակվի վարչապետ:
- Վարչապետ պաշտոնը հատուկ է: Վարչապետը շատ հարցերում պետք է լուրջ պրոֆեսիոնալ լինի: Շատ պրոֆեսիոնալ մարդիկ կան այսօր: Այնուամենայնիվ, այդ ՀՀԿ-ականները ընտրակեղծիքներով, հեղինակություններին ու քրեական աշխարհը մոբիլիզացնելով` փող բաժանելով դարձել են պատգամավոր: Պետք է պրոֆեսիոնալ մարդ գտնեն, բայց չգիտեմ ինչպես կվարվեն: Մի խնդիր էլ կա` իրենք երբեք թույլ չեն տա, որ իրենցից ավելի խելոք մեկը դառնա վարչապետ: Այս խնդիրը միշտ կա: Դրա համար ենք ասում, որ կեղծ ընտրությունները լավ կառավարւթյան ձեւավորում չեն խոստանում:
-Ի՞նչ եք կարծում` Տիգրան Սարգսյանն իր թիմով կշարունակի՞ աշխատել ու ղեկավարել գործադիր մարմինը:
-Չգիտեմ»,-գրում է «Ժամանակ» թերթը:



























