Երեւանում, մայիսի 10-ին, ժամը 19.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արամ Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու աղջիկների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: