Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր` մայիսի 11-ին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Ս.Մանասարյանի եւ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ պաշտոնական նամակների ստորագրման եւ փոխանակման արարողությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սույն նամակներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չինաստանը Հայաստանի 25 բարձրաստիճան պետական ծառայողների համար Չինաստանում կկազմակերպվի «Տնտեսական զոնաների կառավարում» խորագրով հատուկ սեմինար, որի համար Չինաստանի կողմից Հայաստանին հատկացվող անհատույց օգնությունից կտրամադրվի 1,45 մլն չինական յուան:




























